Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- ձու - 4 հատ
- կարագ - 80 գր
- ջուր - 250 մլ
- բուսայուղ - 300 մլ
- Օշարակի համար՝
- ջուր - 200 մլ
- շաքարավազ - 200 գր
- հյութ կիտրոնի - 20 մլ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Ջուրն ու կարագը եռացնում ենք, ավելացնում ալյուրն ու մի քանի րոպե եփում:
- Խմորը սառեցնում ենք և ավելացնում ձվերը, ինչից հետո լավ խառնում ենք:
- Բուսայուղը տապակի մեջ շիկացնում ենք և հրուշակեղենային պարկի ատամնավոր գլխադրով 2-3 սմ երկարությամբ թուլումբաներ ձևավորում: Բոլոր կողմերից տապակում ենք, որպեսզի ոսկեգույն դառնան:
- Պատրաստում ենք օշարակը: Ջուրը, շաքարավազը և կիտրոնահյութը եռացնում ենք և 15 րոպե եփում:
- Պատրաստի թուլումբաները 10-15 րոպեով դնում ենք օշարակի մեջ:
Ի դեպ, եթե շատ եք թուլումբա պատրաստել, ապա կարող եք սառնարանում պահել, բայց առանց սննդային թաղանթով կամ փաթեթով ծածկելու, որպեսզի շնչեն: