Էս մեկ ամիսը կարելի էր դեղատուն բացել ու մենակ ցավազրկող ու վիագրա վաճառել
Առողջապահության Նախարարության դեղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելը մեծապես նպաստել է դեղատների առևտրին: Մարդիկ կլիգրամներով դեղ են առնում ու պաշար են հավաքում, որ ամեն գլխացավի դեպքում չգնան բժշկի մոտ՝ դեղատոմսի ետևից:
Այս օրենքի հետևանքով մեծապես տուժելու են պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկները, ովքեր հիմա էլ ծանրաբեռնված են, որովհետև ամեն շաքարախտով հիվանդին դեղ բաց թողնելու համար իրանք են թուղթ լրացնում և մի շարք թղէթեր էլ կողքից:
Պոլիկլինիկաների բժիշկները դարձել են քարտուղարներ ու բուն մասնագիտությունը թողած թուղթ են լրացնում: Ահա ևս մեկ ծանրաբեռնվածություն: Ոչ ոք չի գնալու հիվանդանոցի բժշկի մոտ, բոլորը կանգնելու են պոլիկլինիկաներում, որովհետև հիվանդանոցի բժշկին բարև տալը 5000 դրամ է, իսկ թերապեվտի մոտ՝ անվճար:
Օրենքը գրելուց առաջ, մարդիկ ալարել են ռիսկերը գնահատեն: