Քրիստոնեության սրբագույն կոթողներից մեկը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակել է դռները՝ ի նշան բողոքի։
Եկեղեցու երեք առաջնորդները՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու և Հույն Օրթոդոքս եկեղեցու առաջնորդները այսպիսով բողոքում են Իսրայելի Կնեսետի օրակարգում ընդգրկված մի օրենքի նախագծի դեմ, որով նախատեսվում է, որ Իսրայելի կառավարությունը կարող է կոնֆիսկացնել եկեղեցապատկան հողերը։