Հասկանալու համար, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունն իր քաղաքականությամբ, գործելաոճով և հռետորաբանությամբ գրեթե չի տարբերվում իր իրավանախորդից՝ Օսմանյան կայսրությունից, բավարար է ոչ միայն ակնդետորեն հետևել նրա գործողություններին, տարբեր տարածաշրջաններում ներկայացրած հավակնություններին, այլև դիտարկել նրա իշխանական վերնախավի տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունը:
Դիցուք՝ մեջբերեմ ԹՀ ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի՝ օրերս հայտարարած մտքերից մեկը՝ «Թուրքիայի համար խոչընդոտներ ստեղծող և հարված հասցնել ցանկացող երկրներ և տարբեր ահաբեկչական խմբեր կան, սակայն այն դեպքերում, երբ ճիշտը մենք ենք, ոչ մի խոչընդոտ չենք ճանաչի։ Մեր դեմ դուրս եկողներին նարնջի պես կճզմենք ու կանցնենք»։
Դժվար չէ կռահել, որ մեջբերման վերջին հատվածը՝ «Մեր դեմ դուրս եկողներին նարնջի պես կճզմենք ու կանցնենք», անուղղակի մեսիջ էր Նիդերլանդների Թագավորությանը, որի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 22-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու օրինագիծ էր ընդունել: