
Նման մասշտաբի համերգներին, իրականում պետք է անձամբ ներկա գտնվել, որպեսզի բաց չթողնել նոր տարբերակներով կատարումները ու զգալ դահլիճի էներգիան: DEEM Communications ընկերությունը Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կազմակերպել էր Սիրուշոյի և Dorians խմբի համատեղ համերգը, որի հեռուստատարբերակը, կարծում եմ կդիտենք ավելի ուշ, իսկ նրանք, ովքեր համերգին ներկա չեն գտնվել Դիանա Բոստանջյանի ֆոտոշարքով կարող են լրացնել բաց թողնվածը: Նախ, ինչպես և նախապես հայտարարված էր համերգից առաջ, առաջին անգամ ներկայացվեց Սիրուշոյի ՊռեԳոմեշ զարդերի հավաքածուն, որով նա արդեն նկարահանվել էր հայկական IQ ամսագրում, այդ ֆոտոշարքը ևս ներկայացված էր մուտքի մոտ: Համերգի առաջին հատվածը Dorians խմբինն էր: Դորիանսն իր եվրատեսիլյան Lonely Planet երգը կատարեց նոր և վերջնական տարբերակով, ինչպես ներկայացնելու է Շվեդիայում, իսկ Սիրուշոն նորովի կատարեց “Հավատում եմ” հիթը: Խոստացված անակընկալը շատերին համատեղ միքսն էր “ՊռեԳոմեշ” և “Ես Գուլամ” հիթերի, Սուջյանը երգեց “ՊռեԳոմեշ”, Սիրուշոն' “Ես Գուլամ”: Բեմում էին նաև “Բերդ” պարային համույթը, LIFE dance band-ըՎահագն Հայրապետյանը, շատ տպավորիչ էր նաև Արփենիկ Հակոբյանն իր կոնտրաբասով: Համերգից հետո երկրպագուների մի մասը հնարավորություն ունեցավ շփվելու և լուսանկարվելու իրենց կուռքերի հետ և այս ուրախ նոտայով էլ ավարտվեց միգուցե տարվա ամենասպասված հայկական համերգը:


















