Քարերի սիմֆոնիայի հետ տեղի ունեցողը հանցագործություն է: Ինչ էլ որ անեն, ինչպես էլ որ անեն: Հատկապես՝ որևէ քարի տեղաշարժը: Բայց սա նախևառաջ ապտակ է պետության երեսին, որովհետև որևէ իրեն հարգող երկրում պետությունը չի կարող որևէ մեկին թույլ տալ այսպիսի պահվածք:


Որտե՞ղ է մամուլը, որտե՞ղ են քաղաքական գործիչները: Սպասում են այս կամ այն պաշտոնյայի անհեթեթ ցնորամտություններին և տուրիզմի զարգացման հետ կապված կեղծ բացատրությունների՞ն:


Վաղը Մատենադարանում գիշերային ակումբ կբացեն, մյուս օրը՝ Կոմիտասի պանթեոնը էլիտար բնակարանային համալիրի շինարարության համար կհատկացնեն:
Որտե՞ղ է սահմանը, որտե՞ղ է կարմիր գիծը: Ու՞ր է հասել պետությունը: Եվ որտե՞ղ է ժողովուրդը: