Վերջին երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակում երկու զոհ է եղել: Ինչպես հայտնում են ադրբեջանցի օգտատերերը , երկու զոհերի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, ավելին նրանք մահացել են դեռևս չպարզված հանգամանքներում:
Առաջին դեպքը տեղի է ունեցել 1993 թվականին ծնված Թուրան Մամեդովի հետ, ով նախնական տեղեկությամբ ինքնասպանություն է գործել:
Հաջորդը Ֆեհիմին Մեհդիևն է, ով կրկին մահացել է դեռևս չբացահայտված հանգամանքներում: Վերջինս զինվորական ծառայության է ուղարկվել էպիլեպսիկ հիվանդությամբ:
Իրեն հատուկ լռելու կարողությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս երկու դեպքերը: