Հրապարակում եմ Բեյքեր-Տեր-Պետրոսյան պաշտոնական ընթրիքի ամերիկյան կողմի գաղտնազերծված սղագրության մի մասը։ Մի մասն էլ դեռ գաղտնի է։
Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի ողջ ղեկավարությունը՝ Տեր-Պետրոսյան, Արարքցյան, Գ. Հարությունյան, Ր. Հովհաննիսյան, Լիպարիտյան, Ա. Մանուչարյան, Շուգարյան և այլն։ Քննարկվում են Հայաստանի բոլոր մարտահրավերները։ Միջազգային ճանաչումից՝ մինչ Արցախ, շրջափակում, հայ-թուրքական հարաբերություններ, ՀԲ անդամակցություն և այլն։
Երևանից պետքարտուղարը մեկնում էր Բաքու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու։