Ժամանակները փոխվում են - 3:
Գնալով բիզնես սկսողների միջին տարիքը նվազում է' էլ ավելի երիտասարդանալով: Առաջին հայացքից դա ՏՏ ոլորտի շնորհիվ է, սակայն «ավանդական, բարձր տարիքային» շատ ոլորտներ, որոնցից է, օրինակ, գյուղատնտեսությունը, նույնպես գնալով երիտասարդանում է:
Տուրիստական գործակալությունների մեծամասնությունը, երբ 2000-ականներին «կայացած ու լուրջ կապեր ունեցող կանանց ու տղամարդկանց» մենաշնորհն էր, հիմա մեծամասնությունը միայն ջահելներ են: Ավելին՝ այդ ժամանակներում հատ ու կենտ դպրոցականների մտքով էր անցնում ունենալ իր սեփական բիզնեսը, իսկ հիմա հազարից մեկը, որ չի մտածում այդ մասին:
Ուրախալի է նաև, որ գնալով շատանում են նրանք, ովքեր բիզնեսով զբաղվում են ոչ միայն բացառապես լավ ապրելու, այլ ինչ-որ մի նոր բան ստեղծելու, որևէ մեկին օգուտ տալու ու ամենակարևորը ինքնաարտահայտվելու և անկախ լինելու նպատակով: