ԿԱՊՈՆԵԻ ՛՛ՏԻԳՐԱՆ ՄԵԾ՛՛ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՄԱՍԻՆ

Լավ մտհղացում է: Բայց Տիգրան Մեծ կամ Արտաշեսյան լինել չի կարող: Երկու մեծ պատճառ կա: Արտշեսյան լինելուն խանգարում է թագի վրա նկարված աստղը. Արտաշեսյանների աստղը /Հայկական աստղը/ ութաճառագայթ է, հրեականն է վեցաթև: Ինչպես նաև համոզված եմ, որ թագի ճառագայթները կարճ են պատկերված, պիտի ավելի երկար լինեին ու, բացի այդ այդտեղ ևս պիտի ութ ճառագայթ լիներ, մինչդեռ հաշվվում է ինը, որը տվյալ պարագայում սխալ է կամ շատ սխալ: Տիգրան Մեծը հայտնի դիմանկար ունի և սափրված դեմք: Այստեղ պատկերված դեմքը որևէ կապ չունի Տիգրան Մեծի դեմքի հետ: Հավանաբար նկարիչ Կապոն պատկերել է իր դեմքը /ինչը նկարիչների մոտ ընդունված է և արվում է, երբ անհայտ են բնօրդի դիմագծերը/, մինչդեռ ցանկության դեպքում հայտնի կիսադեմից կարելի է ՛՛վերականգնել՛՛ իրական դիմապատկերը:

Տիգրան ՊետրոսՅանց