2017թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 264 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 11 տոկոսով ավել է:
2017թ. ընթացքում իրականացված ծրագրերն ու ընթացքի մեջ գտնվող քայլերը հնարավորություն կտան 2018թ. երկկողմ տնտեսական կապերի խորացման առումով ավելի մեծ արդյունքների հասնել:

 


Հաշվի առնելով ազատ վիզային ռեժիմի ու համեմատաբար էժան տեղաշարժի հանգամանքը՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են ուսումնասիրել իրանական շուկան, և գուցե ավելի էժան ու որակով ապրանքատեսակներ կարողանան ներկրել, որոնք ներկայում ներմուծվում են Թուրքիայից, Չինաստանից կամ Արաբական Միացյալ Էմիրություններից:

 


Դրական միտում է նաև այն, որ իրանական կողմը ևս որոշակի ակտիվություն է ցուցաբերում, և որոշ ընկերություններ Հայաստանում վերսկսում են իրենց գործունեությունը:
Հ.Գ. Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին՝ ապա համեմատության համար պետք է նշել, որ 2017թ. Իրանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 257 միլիոն դոլար: