Ադրբեջանի մասնակցությունը Վիքինգ երկաթգծային նախագծին թույլ կտա բեռներ ներգրավել Կենտրոնական Ասիայից ու Չինաստանից դեպի Եվրասիական տրանսպորտային միջանցք' TRACECA։ Այդ մասին հայտնել են Լիտվայի երկաթգծերից։
Նշվում է, որ Ադրբեջանի երկաթգծերը հանդես է եկել առաջարկությամբ'իրականացնել բեռնափոխադրումներ նաև դեպի Իրան։
Բացի այդ, Վիքինգը նախատեսվում է միացնել Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքին։Վիքինգ ծրագրի անդամ են Լիտվան, Բելառուսն ու Ուկրաինան'Ադրբեջանն այդ ծրագրին միացել է 2016թ.–ին։
Ուկրաինան ու Բելառուսը՝ Բաքու-ղազախական Ալյաթի նավահանգստով, ինչպես նաև Բաքու-Թուրքմենշաբի ուղղությամբ՝ լաստանավային փոխադրումներով դուրս են գալու կարևորություն ունեցող թուրքմենական, իսկ Իրան–Ադրբեջան երկաթգծի շահագործման մեկնարկից հետո նաև Իրանի շուկա։
Ադրբեջանը դառնում է վերորնշյալ երկրների պատուհանը դեպի թյուրքական աշխարհ՝ Կենտրոնական Ասիա ու Սինցզյան, ինչպես նաև հակառուսական արտաքին քաղաքական վեկտոր ունեցող երկրներին՝ Վրաստան, Ուկրաինա միջանցք տրամադրում՝ ՌԴ շրջանցելու և ՌԴ-ից տարանցիկ կախվածության թուլացման համար:
Ադրբեջանի միացումը' ՌԴ–ին շրջանցող ցանկացած տրանսպորտային, էներգետիկ միջանցքի աջակցություն է ստանալու ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից'հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության թուլացման ռազմավարությունից ելնելով։
Արտյոմ Բալասանով