1993 թ. փետրվարի 5-ին Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:
Մեր պատմությունը կարծես նույն էջի վրա կանգ է առել ու ինչպես ժամանակին ասել է Վազգեն Սարգսյանը՝ մենք հաղթելու ենք, քանի որ թուրքը նույն թուրքն է, ով փախչում էր խրամատներից ու մենք էլ նույն մենք ենք:
Ու ամեն անգամ երբ իմ ներկայությամբ ասում են՝ մի թերագնահատի թշնամուդ, ես քմծիծաղ եմ տալիս: Հա , ես միշտ թերագնահատել եմ թշնամուս, ինչքան էլ իրենց ռազմական բյուջեն մերինից շատ է , ինչքան էլ ռազմական տեխնիկան նորացվում է միևնույնն է թերագնահատում եմ:
Մեր հրամանատարը զոհվում է առաջնագծում շարքային զինվորի կյանքը փրկելուց: Մեր շարքային զինվորը ղեկավարում է թշնամու դեմ մարտը հրամանատարի զոհվելուց հետո: Ոնց կարաս նման տղերքին չգերագնահատես ինչ-որ քոչվոր բանակի նկատմամբ:
Հա, խնդիրներ ունենք, ո՞ր մեկս է անթերի: Իսկ բանակը դա հասարակության հայելին է: Ինչպես զինվոր կամ սպա դաստիարակես այնպիսի բանակ էլ կունենաս:
Գողացող սպան ու եղբայրասպան զինվորը մինչ զինված ուժերի կազմում հայտնվելը նախ ընտանեկան միջավայրում է մեծանում:
Թող խաղաղություն լինի, մեզ այլևս հերոսներ պետք չեն, գոհ ենք: Բայց դե ոչ խաղաղ պայմաններում միևնույնն է մեր տղերքը թշնամուն թերագնահատում են ու լավ են անում, որովհետև 93 թվականի փետրվարի 5-ին իրանց հայրերը ու պապերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում ու ավարտեցին այն Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:
Հա, էս ստատուսը ամբողջությամբ պաթոսի մեջ թաթախված է, լավա դե տենց: