Ավետիք Իսահակյանի մտքերից

1. Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով:

2. Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞ է անհնարը՝ անհնար:

3. Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում:

4. Կյանքն իր ծնած պահից գրավ է դրված մահի մոտ:

5. Վրեժը քաղցր բան է. թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն:

6. Միտքը մեռցնում է զգացմունքը:
Բայց երբեմն երկուսն եղբայրացած միմյանց հետ՝ տիեզերքն են գրկում:

7. Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։
Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։»

8. Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա․․․

9. Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է․․․
Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա․․․

10. Մայրենի լեզուի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք