Գաղտնիք չէ,որ պետական ապարատները սանձում են ժողովուրդներին տնտեսական գործիքներով,մասնավորապես՝ արժույթ ստեղծելու ԲԱՑԱՌԻԿ իրավունքը իշխանական վերնախավի ձեռքում պահելով և հարկային համակարգով՝ միջինը աշխատավոր մարդու ստեղծածի մեջ 30% փայ մտնելով:

 

Այս խնդիրը լուծելու եկավ բիթքոյնը՝որպես ալտերնատիվ արժույթ: Բիթքոյնի առավելությունն այն է ցանկացած այլ դրամական միավորից,որ այն կարող է ստեղծել ցանկացած անհատ մայնինգի միջոցով: Այս քայլով հարված հասցվեց փող տպելու Բացառիկ իրավունքին,որը շարունակվում է մինչև օրս:

 

Քանի որ այս արժույթի շուկան ստեղծման պահին որևէ իրավական նորմով կարգավորված չէր,ուստի պետությունները զրկված էին զբաղվել ՀԱՐԿԱՀԱՎԱՔՈՒԹՅԱՄԲ:Սա արդեն երկրորդ շեշտակի հարվածն էր:

 

Այսօր կան հարկահավաքության որոշակի մեխանիզմներ բիթքոյնի հետ կապված,սակայն կան նաև բիթքոյնի վաճառքի ձևեր,որոնք հնրավոր չէ պարզապես վերահսկել: Այսինքն,պետությունները բախվում են ազատների դիմադրությանը:

 

Այս գոտկատեղից ներքև երկու հարվածները հանգեցրեցին պետությունների կողմից կոշտ ուժի կիրառմանը,քանզի պետական ապարաների խոցելությունը ի ցույց դրվեց:

 

Որքան մեծանում է բիթքոյնի շուկայական արժեքը,այնքան պետությունների համար մեծանում է սպառնալիքը:

 

Համաշխարհային մամուլը բազմաթիվ կեղծ և հին տեղեկատվություններ է տարածում բիթքոյնի հետ կապված,տարատեսակ խամաճիկ մասնագետներ բլեքմեյլ են անում բիթքոյնին և այս ամենը հանգեցնում է բիթքոյնի գնի անկման։

 

Բիթքոյնի գինը ընկնում է,քանզի բիթքոյն վաճառողների մի հսկա զանգված բիթքոյն է գնել ոչ թե նրա համար,թե ինչն է բիթքոյնի բովանդակությունը,այլ նրա համար,որ բիթքոյնի գինը շատ արագ բարձրանում է:

 

Իսկ երբ պետությունները սկսում են տարածել ապատեղեկատվություն,կատարում են ձերբակալություններ և բազմապիսի այլ դրվագներ,փողի համար բիթքոյն գնածները շատ գումար չկորցնելու համար էժան վաճառում են:

 

Նայելով ավելի մեծ պատկերին՝ բիթքոյնի գին կորցնելը ավելի շատ դրական է,քան բացասական,քանզի ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում հասկանալով գնել,իսկ բազմաթիվ փողի ձգտող ձեռքեր այն վաճառում են:

 

Նրանք,ովքեր բիթքոյն են ձեռք բերում այն ավելի թանկ վաճառելու համար,չեն հասկանում բիթքոյնի դրամական արտահայտության ձևը

 

անկախ նրանից՝բիթքոյնը 1$,10$, 100$, 1000$, 10.000$ թե զրո,այն չի կարող արժևորվել դոլարով,եվրոյով,փաունդով,յենով,դրամով,ռուբլիով կամ ցանկացած այլ ֆիատով:

 

ամեն բան ավելի քան պարզ է

մեկ բիթքոյնը արժե մեկ բիթքոյն.ոչ ավել,ու ոչ էլ պակաս

ասածս ինչա,բիթքոյնի շուկայական գինը բնավ կապ չունի բիթքոյնի արժեքի և բովանդակութան հետ

երբ 51% բիթքոյնի տերերը կհասկանան բիթքոյնը ինչ է,բիթքոյնի գինը ստաբիլ կդառնա,ապա կշարունակի անվերջ աճել

մարդը,ով հասկանում է,թե ինչ է բիթքոյնը,այդ մարդու համար կապ չունի,թե ինչքան արժե մեկ բիթքոյնը դոլարով:

 

պանիկա սարքելու կարիք չկա,բիթքոյնը կարող է ազատ դառնալ 1.000$,ապա բարձրանալ 50.000$ և այսպես անվերջ,քանի դեռ 50+1% հաղթահարված չէ:

 

Իսկ պետությունների տեղեկատվական պատերազմը միշտ շրջվում է իրենց դեմ.ամեն մեծ աղմուկից հետո ավելի ու ավելի շատ մարդ է ինքն իր համար բացահայտում բիթքոյնը:

 

դոլարով բիթքոյնը չափողների համար՝ ապրիլ-հունիս ամիսներին բիթքոյնը կլինի մոտ 30.000$,սակայն իրական տերերի համար այն թվերը ոչինչ չեն փոխում:

HODL!!!