Այս ամիս լրանալու է Սումգայիթի հայկական ջարդերի 30 տարին։ Իրադարձությունների մասին անչափ շատ է գրվել ու խոսվել, այնպես որ, չկրկնվեմ։ Ֆիքսենք միայն, որ Սուգայիթը ու Բաքուն հնարավոր եղան այդ թվում նրա համար, որ Սովետական բանակը միջամտեց շատ ուշ, իսկ սեփական բանակ չունեինք, որ դա կաներ Սովետականի փոխարեն։ Ի դեպ, նույն պատճառով էլ Սուգայիթյան ու Բաքվի ջարդերը չկարողացան շարունակություն ունենալ Ստեփանակերտում, Գորիսում ու Երևանում։ Որովհետև ինչ-որ փուլում արդեն ունեինք բանակային գոյացություններ։
Հիմա 30 տարի է անցել այդ իրադարձություններից, 26 տարի՝ ԶՈւ կազմավորումից, ու երևի մի 10-15 տարի, որ լիարժեք Բանակ ունենք։ Սակայն դա էլ քիչ է՝ հաշվի առնելով մեր առաջ ծառացած հիպոթետիկ ռիսկերը։ Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, բայց մենք էլ ավելի պետք է միլիտարիզացվենք։ Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, հիմա դա արվում է։ Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, բայց դա ժամանակատար, ծախսատար ու բարդ պրոցեսս է, որում բացթողումներ ու թերություններ էլ կլինեն, բայց այդ ամենը պետք է արվի ու պետք է հնարավորինս մինիմիզացնել արտաքին ցանկացած միջամտություն դրան։
Հիմա բուն ասելիքս․ շատ վատ է, որ մեր հասարակությունը մի տեսակ իմունիտետ է ձեռք բերել այնպիսի զազրելի բաների նկատմամբ, ինչպիսին թշնամական քարոզչության կիրառկումն է՝ հանուն ներքակաղաքական ինչ-ինչ խնդիրների, կամ էլ, երբ բացահայտորեն արտաքին ֆինանսավորումով՝ ակնհայտ հակաբանակային գործունեության իրականացումը։ Ոչ ոք չի հավատում արդեն նավթալինի հոտ ստացած արդարացումներին, թե բա հանուն ազգի ենք անում, կամ էլ խոսքի ազատություն է, կամ էլ մենք իրականում լավ բան ենք անում։ Ո՛չ, մեծ մասը շատ լավ է հասկանում, որ գործ ունեն կա՛մ այսօրոպեական շանտղության հետ, կա՛մ շարունակական անսկզբունքայնության ու գրանտակերության հետ։ Հասկանում են ու ոչինչ չեն անում։ Այ հենց այս իմմունիտետը պետք է վերացնել, որովհետև դա իմունիտետ էլ չէ, այլ տոլերանտություն՝ բառի բժշկական իմաստով։
Պետք է սկսենք հստակ տարբերակել ներազգային ու ներհասարակական առողջ դիսկուրսը՝ գրանտերով, կամ էլ անձնական «աբիժնիկությամբ» պայմանավորված մոտիվներով արված տեղեկատվական դիվերսիաներից։ Բացի տարբերակելուց, պետք է տոտալ անհանդուրժողականություն դրսևորել երևույթի ու երևույթի տարածողների նկատմամբ (իհարկե՛ միայն օրենքի սահմաններում)։ Ու վերջապե՛ս, պետք է վերջապես դուրս գալ մորթվող ազգի պարադիգմայից ու թույլ չտալ, որ տարբեր դեմագոգ պոպուլիստներ արժեզրկեն արժանապատիվ ու պաշտպանունակ ազգային մտածողությունը։ Դրա համար շատ բան պետք չէ, պետք է իրոք սիրել հայրենիք ասվածը, իսկ դա անելու լավագույն ձևը՝ օրինապաշտ ու պատասխանատու քաղաքացի լինելն է, պետք է իրոք սիրել ու արժևորել Բանակը, իսկ դրա ձևը միայն բանակային նկարները լայքելն ու ռազմահայրենասիրական պաթոսից խեղդվելն է, այլ բանակից չխուսափելը ու հակաբանակային ամեն վայնասունի մասնիկ չդառնալը, և վեջապես, պետք է ֆիքսել, որ ուժեղ ազգային բանակ ու առավել ևս՝ ազգ-բանակ ունենալու հարցում շահագրգռված չէ ոչ ոք, բացի մեզանից, ուստի ոչ ոք՝ լինի դա ՌԴ դեսպանատուն, Սորոսի հիմնադրամ, թե ԱՄՆ պետդեպ, ապրիորի ոչ մի լավ բան չի ֆինասավորելու ու աջակցելու՝ կապված այս թեմայի հետ, որովհետև ուժեղ բանակ ունենալը ու առավել ևս՝ ազգ-բանակ լինելը բացի մյուս Սումգայիթը կանխել կարողանալուց նշանակում է նաև սուվերենության հենասյուն ունենալ։
Կոնստանտին տեր-Նակալյան