"Ինչ վերաբերում է Դալմայի այգիներին, ապա նախարարը նշեց, որ պաշտոնավարման ընթացքում առիթ է ունեցել մի քանի անգամ հանդիպել և խոսել հողօգտագործողների հետ: Վերջինս տեղյակ է, որ մարդիկ դիմել էին նաև դատարան և գործով ակտեր կան."- ՍԱԿԱՅՆ նախարարն անձամբ հենց հողօգտագործողներին ասել է, որ ինքը նրանց օգնել չի կարող, քանի որ ինքը հիմա նախարար է, եվ , եթե իրեն դիմեին հենց այն նույն ժամամակ. երբ ինքը նախարար չէր, այլ ընդամենը' փորձագետ և որպես այդպիսին' ՀՀ սահմանադրական դատարանում ներկայացնում էր Հյուսիսային պողոտային վերաբերող Կառավարության որոշումը հակասահմանադրական ճանաչելու հարցը, ինքը կկարողանար ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼ ՏԱԼ նաև Դալմայի այգիների ոչնչացման վերաբերյալ ՀՀ կառավարության 27.03.2003թ. 1941-Ա որոշումը; - սակայն... ավաղ... ունենք այն' ինչ ունենք: Ստացվում է ունենք արդարադատության նախարար, ով ամենից լավ է հասկանում, որ 1941-Ա որոշումը հակասահմանադրական է, սակայն "ձեռքերը կապված" են: Իսկ երբ իրեն կարգադրում են, ինքը կարողանում է "դադարել լինել նախարար'" և "պաշտպանել առանձին քաղաքացու, Ասենք' ոմն Սերժ Սարգսյանի" շահերը, և դրա համար նա արձակուրդ է վերցնում: Բայց մոռանում է, որ ժողովրդից հավաքած հարկերի գումարից ՆԱԽԱՐԱՐԻ աշխատավարձ ու ՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՁԱԿՈւՐԴԱՅԻՆ ՎՃԱՐ է ստանում, բայց ժողովրդի շահերը պաշտպանել չի կարողանում...
Կից նյութն՝ այստեղ: