Օրերս ներկայացվեց Իսրայելի պաշտպանության նախարարության Սպառազինությունների տեխնոլոգիական միջոցների հետազոտման և զարգացման վարչության մասնագետների կողմից մշակված «Սոցիալական ցանցերում հակասեմականության դրսևորումների հայտնաբերման համակարգ»-ը (Anti-semitism Cyber Monitoring System)։ Համակարգը հնարավորություն է տալիս հետևել սոցիալական ցանցերի «անցուդարձին», հայտնաբերել հակասեմական բնույթի հրապարակումների քանակը, տարածող խմբերին՝ ըստ տեղաբաշխման երկրի կամ երկրների։ 


Ներկայումս համակարգն աշխատում է քառալեզու տարբերակով (անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն), հետագայում կհամալրվի այլ լեզուներով ևս։ 
Նախորդ ամսվա ընթացքում համակարգը հայտնաբերել է շուրջ 409 հազ. հակասեմական բնույթ կրող ինտերնետային հաղորդագրություն, որոնք գրվել են 30 հազ. օգտատերերի կողմից։ 


Հակասեմական բնույթի ինտերնետային հաղորդագրություններ շատ են արձանագրվել հատկապես Դնեպրում, Բուխարեստում, Լոնդոնում, Փարիզում։