Ծխախոտային

Թե բա. 《Դուք էլ նենց տեղեր գնացեք, որտեղ չեն ծխում》։

Տղեեեեերք և աղջիկներ, էդ դուք պետք ա գնաք ու երկար ման գաք նենց տեղ որտեղ ծխում են, քանի որ ձեր գործողություններն են դեստրուկտիվ առողջության տեսակետից, ոչ թե չծխողներինը։

 

Դրանք պետք ա լինեն հաշված կաֆեներ ու էնքան անդուր լինի այնտեղ մտնելը, որ մենակ իսկական նիկոտինային նարկոմանները գնան էդ զոհաբերությանը։ Ես առհասարակ ագրեսիվ բացասական չեմ տրամադրված երևույթի հանդեպ, բայց համարում եմ չափազանց նագլիություն չծխող մարդուն ասել գնա քեզ կաֆե գտի որտեղ չեն ծխում։ Չէ, տենց չի ձևը ու լավ ա, որ այն այսուհետ տենց չի նաև օրենքով։