Հա, Հայաստանում ամեն բան ընտիր է, ուղղակի մի փոքր խնդիր կա: Չեմ կարողանում հասկանալ, Հայաստանի քաղաքացիների վրա տուգանքների թվեր որոշողները որտե՞ղ են ապրում: Հնարավո՞ր է բրիտանացի գիտնականներն են այդ թվերի հեղինակները:
Եթե դուք մարդկանց չենք կարողանում ապահովել նորմալ աշխատավարձ, ապա ինչպե՞ս եք պատրաստվում այդ նույն մարդուն տուգանել 100.000-500.000 դրամ միայն սիգարետ ծխելու համար: Լավ , տուգանքները ոչ մի կերպ չե՞ն համեմատվում մարդկանց աշխատած գումարների հետ, չե՞ն քննարկվում դրանց վճարելու մեթոդները:
Սաղ քաղաքը ԴԱՀԿ-ի կալանքների տակ ճռռումա, որովհետև աջ ու ձախ տուգանվելու ծուղակներ են ու բոլոր տուգանքները թվանոց: