2017թ.-ի տարեվերջին և 2018թ.-ի սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերն ավարտվեցին, սակայն այդ երկրում սկիզբ առած ներքաղաքական լարվածությունը շարունակում է։
ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցները հունվարի 23-ին գրավոր դիմում են հղել Իրանի ներքին գործերի նախարարին՝ բողոքի ցույց անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Դիմումի տակ ստորագրած անձանց թվում են նաև Էսֆանդյար Ռահիմ Մաշային և Համիդ Բաղային։
Իրանցի որոշ բարձրաստիճան հոգևորականներ, մեկնաբանելով այդ դիմումը, համարել են, որ Իրանում կան ուժեր, որոնք ամեն կերպ փորձում են հարվածել գործող կառավարությանը, բարեփոխիչներին՝ թույլ չտալով նրանց խորքային բարեփոխումներ անել երկրում։ Ընդ որում, ըստ նրանց, ներքին գործերի նախարարին ուղարկված դիմումի հետևում շատ ավելի «երկար ձեռք» կա, քան է Մահմուդ Ահմադինեժադինը։
Նշված դիմումի հղման երկու պատճառ կարող էր լինել՝
1) Մահմուդ Ահմադինեժադը և նրան ոչ բացահայտորեն հովանավորող ուժերը, ցանկանալով օգտագործել Իրանում առկա հասարակական դժգոհության ալիքը և հատկապես վերջին զարգացումները, փորձում են ավելի սրել իրավիճակը։
2) Վերջին ցույցերի հրահրման համատեքստում հենց ամենասկզբից ակնարկվեց նախկին նախագահի հնարավոր առնչության մասին, ընդ որում ԻՀՊԿ հրամանատարի բերանով և կարելի է ենթադրել, որ այս դիմումի միջոցով Ահմադինեժադը փորձում է պատասխանել իր հասցեին հնչած մեղադրանքին՝ ցույց տալով, որ բողոքի ցույց կազմակերպելու պարագայում իր թիմը գնում է ոչ թե գաղտնի հրահրումն: