Ֆրանսիան մշտապես եղել է ու մնում է ԵՄ-ում Հայաստանի թերևս ամենամոտ գործընկերը, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով:

 


Ըստ տարբեր աղբյուրների՝ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում էական ճգնաժամից հաջողվել է խուսափել այդ թվում Փարիզի ցուցաբերած աջակցության շնորհիվ:
Այժմ, երբ ունենք ՀՀ-ԵՄ նոր և բավական կարևոր համաձայնագիր, Ֆրանսիան, վստահ եմ, կարևոր դերակատարում կստանձնի ԵՄ-ում վավերացման գործընթացին արագություն հաղորդելու հարցում:

 

Նոր համաձայնագիրը և դրա կյանքի կոչումը եղել է Մակրոն-Սարգսյան հանդիպման օրակարգի հիմնական կետերից մեկը: