Ամբողջ աշխարհին է հայտնի հայկական գորգերի պատմության, համբավի, որակի և գույների մասին: Գորգագործությունը դարեր շարունակ հայկական մշակույթային արժեքներից է եղել, սակայն այսօր, կարելի է ասել, մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ: Հայ ազգը, ով դարեր շարունակ զբաղվել է գորգագործությամբ, չունի գորգերի թանգարան:Չկա այնպիսի մի թանգարան, որտեղ արտասահմանցի զբոսաշրջիկը կկարողանա ծանոթանալ այդքան մեծ համբավ վայելող հայկական գորգերին:
Կոչ ենք անում ՀՀ Մշակույթի Նախարարությանը զբաղվել այս հարցով: Այլապես մենք աստիճանաբար մոռացության ենք մատնում մեր պատմական արժեքներից մեկը' ԳՈՐԳԸ: