Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Հասան Ռուհանին հեռուստատեսության միջոցով խոսել է քաղաքացիների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Ռուհանին ցուցարարների պահանջմունքները բավարարելու և մեծ խոստումներ տալու հարցում բավականին զգուշավոր է արտահայտվել, սակայն հաստատակամորեն ընդգծել է, որ հավատարիմ է իր ներկայացրած ծրագրային հիմնական դրույթներին (անվտանգություն, կայունություն և ազատություն):
Եթե ֆինանսատնտեսական, բյուջետային և սոցիալական ապահովության ոլորտում Ռուհանին վստահեցրել է, որ կառավարությունն ավելի լավ է աշխատելու, ապա ազատությունների՝ մասնավորապես սոցցանցերի գործունեության նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ վերացնելու հարցում Ռուհանին կարծես թե դեռ խնդիրներ ունի: