Ալիևի «լավ ընկեր» Պեդրո Ագրամունտի փոխարեն ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Միքելե Նիկոլետին: Վերջինս բավական ակտիվ հանդես է եկել Ագրամունտի դեմ և ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվ ջատագովներից է, ով իր ներդրումն ունի նաև անկախ Հետաքննական մարմնի ստեղծման գործում:
ԵԽԽՎ-ում ստեղծվում է համամատաբար բարենպաստ իրավիճակ, սակայն Բաքուն, զրկվելով «խավիարային լծակներից» այս կառույցում կդիմի տակտիկայի փոփոխության, միևնույն ժամանակ՝ փողը կուղղի մյուս խորհրդարանական կառույցներ:
Հայկական կողմից ակնկալվում է նախաձեռնողականության էական ակտիվացում:
P.S. Ի դեպ, Հետաքննական մարմինը սկսել է քննել Բաքվի և Սարսանգի մասին տխրահռչակ զեկույցի հեղինակ բոսնիացի Միլիցա Մարկովիչի միջև կոռուպցիոն կապերը:
#ԵԽԽՎ