Մենք հայերս՝ պատմական անցյալ հարգող ազգ ենք։ Հարգող,սակայն հաշվի չառնող,որովհետև շատ ժամանակ պետության ղեկավար ընտրելիս ոչ թե նրա քաղաքականությանն ենք հարմարվում,այլ նրան ենք հարմարեցնում մեր քաղաքականությանը։ Իսկ մեզ համար քաղաքականությունը ցավոք այդպես էլ ինքնագիտակցության բարձր մակարդակի չհասավ,այլ մնաց ենթագիտակցության մեջ՝ բավականին աղոտ ու թափթփված պատկերացումներով։

 

Առավել դավադրապաշտները մշտապես հանգում են այն տարբերակին, որ դրսից եկած կամ մեր գլխին կարգված ղեկավարները միտում ունեն ամեն կերպ վնաս հասցնել Հայաստանին, չեն հետպնդում հայաստանյան շահը, այլ առաջնորդվում են դրսի ուժերի հրահանգներով։ Այս առումով թե կարեն կարապետյանի ու թե արմեն սարգսյանի՝ ՀՀ կարևորագույն պաշտոններում առաջադրվելը նույնպես զերծ չի մնում հանրային քննարկումներից։

 

Երբ եկավ Կարեն Կարապետյանը եկավ Հայաստան, բոլորը հիշեցին նրա արտառոց հրաժարականը Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Ավելին, հետ գալուն պես Կարապետյանը իրեն ապահովագրեց ,նշելով որ վարչապետի պաշտոնը համարում է վարչարարի պաշտոն, քաղաքական բառապաշարն է ընտրեց դրան համապատասխան, հնարավորնիս խուսափելով ոչ ցանկանլի հարցերին պատասխանելուց։ Ներիշխանական քննարկումներում նա մի մասի աչքում դիտարկվում է որպես մարդ, որ գտնվում է Սերժ Սարգսյանի անվերապահ հսկողության ներքո, հետևաբար պակաս վտանգավոր, սակայն կան մարդիկ,որոնք գնտում են,որ Կարապետյանը ինչ-որ խորհրդապահական խողովակներով,այս կամ այն ուժերի աջակցությամբ փորձում է քողարկված դուրս գալ Սարգսյանի ազդեցությունից։

 

Հիմա Արմեն Սարգսյանի պարագայում։ Պատկերը կարծես թե նմանություն ունի։ Հայաստանի վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ հետո (1996 -ից մինչ 1997 սկիզբ), նա հրաժարական տվեց առողջական լուրջ խնդիրների ի հայտ գալուց հետո։ Շատերը սակայն այս հրաժարականի հետևում տեսնում են խիստ կարևոր ու առարկայական հակասություններ այն ժամանակվա Հայաստանի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի հետ։ Ասել է թե, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի գալը դիտարկվել էր որպես միջամտություն Հայաստանի ներքին խնդիրներին,նա չի ընկալվել գործող համակարգի կողմից և այլն։ Սա իհարկե գուցե չի համապատասխանում իրականությանը, բայց այն,որ դրսի ազդեցությունը Հայաստանի ներսում առաջացնում է ակնհայտ դժգոհություն, մենք տեսնում ենք նաև պատմականորեն։ Այս երկու պերսոնաժին հակառակ պատկերն ունենք սակայն ուժային կառույցներում ու Հայաստանի փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանի պարագայում։

 

Վերջինս երկրի ամենակարևոր քաղաքական պաշտոններում նշանակում է արտաքին աշխարհի երկու կարևոր բևեռներին հակակշռող ու առաջին հայացքից իրար բավականին նման մարդկանց։ Արմեն Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին ոչ մի կերպ պոլիտիկոս չես անվանի, նրանք ապրիլի 9-ից հետո էլ կատարաելու են վարչարարի ու դիվանագետի աշխատանքներ։ երկրի քաղաքական գործընթացները ղեկավարելու է Սերժ Սարգսյանը,մասամբ էլ փորձելու է Վիգեն Սարգսյանը, ով ի տարբերություն այս երկուի՝ տիրապետում է ներքաղաքական անցուդարձին, ու թեպետ առայժմ զերծ է մնում ներքաղաքական գործընթացներին խառնվել, սակայն դա ավելի շատ պայմանավորված է իր ներկայիս պաշտոնով։ Բայց մեկ բան նույնպես ակնհայտ է,որ Վիգեն Սարգսյանին այսքան չի պատրաստել գործող համակարգը միայն ՊՆ նախարարի համար։ Հետևաբար ամենահետաքրքիր իրադարձությունները դեռևս առջևում են։