Դիրքային իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում և թուրքական ԶՈՒ-երի ու մի շարք սիրիական ընդդիմադիր խմբավորումների կողմից հունվարի 20-ին՝ ժամը 17:00-ից պաշտոնապես մեկնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության առաջին օրվա արդյունքները քարտեզանշման տեսքով
1. Առաջին քարտեզում պատկերված է Սիրիայի տարածքի հյուսիս-արևմուտյան հատվածում՝ վերջին թեժ ռազմագործողությունների թատերաբեմում ստեղծված բավական խայտաբղետ ընդհանուր դիրքային դասավորվածությունը, որտեղ դեղինով գծանշված են քրդական «SDF», «YPG» և այլ կառույցների, բաց կանաչով՝ թուրքական ԶՈՒ-երի ու նրանց հարող սիրիական ընդդիմադիր խմբավորումների, մուգ կանաչով՝ ահաբեկչական «Հայա Թահրիր ալ-Շամի»(Ալ-Կաիդա) և նրա դաշնակից խմբավորումների, կարմիրով՝ սիրիական կառավարական ուժերի զբաղեցրած դիրքերը:
2. Երկրորդ քարտեզում ներկայացված է «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության առաջին օրվա արդյունքները, թուրքական կողմի առաջխաղացման ուղղությունները: