Սիրիայում ռուսական բազայի վրա հարձակումների շնորհիվ ռուսական կողմը բազմաթիվ կորուստներ է կրել,այդ թվում նաև մարդկային զոհերի տեսքով։ սա տեղի է ունեցել այն բանից հետո երբ Ռուսաստանի նախագահը հարման է տվել ռուսական զորքերը սիրիայից դուրս հանելու վերաբեյալ։ Միևնույն ժամանակ, տեղեկություններ տարածվեցին,որ այդ հարձակման թիկունքում կանգնած են թուրքական զինված ուժերը, որոնք աջակցել են իսլամական պետուոյան բեկորներին, ռուսների զինակետերը հրթիռակոծելու համար։


այսօր արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ,որ ինքը համոզված է ու ունի բավարար հմիմնավոր տեղեկություններ,որ այդ արարաքը թուրքերի կամ այդ երկրի իշխանությունների ձեռքի գործը չէ։ Ճիշտ է, նա անուններ չի տվել, սակայյն նել է,որ նմանօրինակ բաներ կարող են արվել, հաշվի առնելով որ տարածաշրջանում ձևավորվում է Իրան ռուսաստան-թուրքիա եռյակը,ով ունակ է մերձավոր արևելքում ու կովկասում ազդեցիկ դերակատարություն ստանձնել համաշխարհային քաղաքականության մեջ։

 

Ակամայից Պուտինը մեղադրանքի սլանքեները ուղղել է ԱՄՆ կամ նրա դաշնակիցներ, որովհետև մնացած տարբերակները կարծես թե Ռուսաստանի առաջնորդը բացառեց։ Ռուս-թուրքական սիրախաղը,ինչպես տեսնում ենք գնալով շարունակվում է ու ոչ մի կերպ չի տրվում սադրանքներին։ Սա էլ իր հերթին հանգեցնում է այն բանին, որ արևմուտքը գնալով իր ավելի թշնամաբար է տրամադրվում մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես սիրիական ճգնաժամում ռուսաստանի, իրանի ու թուրքիայի ներգրավվածությանը։ փաստացի Ասադի ռեժիմը պահպանվում է ու նրան գահընկեց անել ԱՄՆ-ին չհաջողվեց, մնում է միայն որ Ասադի հարցում կոմպրոմիսի գան Ռուսաստանն ու Թուրքիան։ Էրդողանը ինչպես գիտենք Ասադի հակառակորդն է ու նրան համարում է սիրիայի տարածքում քրդական միավորների հիմնական հովանավորը: