Ճվճվներին ու իրենց նմաններին, մնացյալ ճվճվազգիներին չպատժելու հետևանքը, մի քանի անբարեխիղճ իրավապահների ոչ պրոֆեսիոնալ և հավանաբար շահադիտական մոտեցումը բումերանգի նման խփում է պետությանը, նրա կառույցներին, իրավապահ համակարգին առավելապես:
Ճվճվազգիներին ու նմանների լկտի, հաբռգած ձագուլիկներին, եթե ժամանակին քննչական ծառայությունները պատասխանատվության ենթարկեին, ապա այս ամենը չէր լինի և երկու ՃՈ աշխատակիցների ողբերգական կորուստը չէինք ունենա:
Ճվճվներին ստեղծում ենք մենք՝ հասարակությունը, հատկապես նրա անտարբեր, հարմարվող տեսակը և ոստիկանների՝ մարդկանց կորուստն առհասարակ, գիշատիչների խրախճանքի վերածող միաբջիջները…
Իսկ այդ «պորֆեսիոնալ» քննիչներին, մյուս առնչվողներին միանշանակ պատժել է պետք և նման դեպքերը բացառել մեկընդմիշտ…
Ռոբերտ Մելքոնյան