ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս տարի Զինված ուժերում երկու զոհ ունենք․ թունավորում շմոլ գազից եւ հակառակորդի դիպուկահարի կրակոց։ Բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերամբների ֆոնին՝ առավելեւս սարսափելի է։
Դեռեւս նախորդ տարեվերջին գրավոր դիմել եմ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, միջնորդելով, որ հանձնաժողով հրավիրվեն համապատասխան պաշտոնյաները եւ տեղի ունենա քննարկում՝ զոհերի վիճակագրության, դեպքերի քննության եւ դրանցից արված հետեւությունների մասին։
Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի ետեւում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու եւ մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը»։