Իսրայելի պաշտպանության բանակը գաղտնազերծել է ռազմական հետախուզության 3060 կոդավորումով կամ այլ կերպ'«Սգուլա» անվանումը կրող ստորաբաժանման գործունեության մասին տեղեկատվությունը. Ստորաբաժանումը նախատեսված է տեղանքում հրամանատարությանը օպերատիվ հետախուզական տեղեկատվության փոխանցման միջոցների արագ մշակման համար.
Ստորաբաժանումը համագործակցում է հետազոտական ինստիտուտների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված առաջատար մասնավոր կազմակերպությունների հետ.
Ստորաբաժանման անձնակազմը (զինվորներ և սպաներ) աշխատում է տեքստային, վիզուալ և ձայնային բնույթի տեղեկատվության հետ, որը ստացվում է տարբեր աղբյուրներից' ԱԹՍ-եր, լսողական համակարգեր, դաշտային գործակալներ և այլք. Ստորաբաժանման հիմնական կազմը 400 հոգի է: