Հերթական ադրբեջանցի պաշտոնյան զառանցել է Արցախի մասին: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը շնորհավորել է ադրբեջանցիների ամանորի #NextYearinShusha հաշթեգով: Այս կերպ նա երևի ամանորյա երազանք է պահել, որ եկող տարին Շուշիում դիմավորի:

Խոսնակը երևի դեռ մանկական տարիքում է մնացել ու հավատում է ամանորի երազանքների իրականացմանը, սակայն նա երևի լավ չի հիշում, որ իր հայրենակիցներից մեկն էլ ցանկանում էր Սևանում ստքերը լվար, մյուսը պատրաստվում էր մինչև Երևան հասներ և այլն ու դրանցից ոչ մեկ չիրականացավ:

Սակայն Հաջիևի երազանքը հնարավոր է իրականանա, չէ որ երկու ադրբեջանցի Շուշիում ամանոր են դիմավորել՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը: Երկու դիվերսանտները գտնվում են Շուշիի բանտում, այնտեղ նաև Հաջիևի համար տեղ կգտնվի: #DilhamAskerovisinShusha #ShahbazGuliyevisinShusha #NextYearinShusha #HikmetHajiyev

 

 

Աշոտ Ասատրյան