Վարդուհի Արամյանը գրում է.
Սիթիում էի։ Դուբայից ժամանած տարիքով, հայ ամուսինները պատահաբար կոտրել էին մեջտեղում շարված օղիներից մի շիշ, որի համար աշխատողների մեծ բանակը ստիպում էր վճարել։ Մոտեցա ու ասեցի, որ իրենք պարտավոր չեն վճարել պատահմամբ կոտրված 4000 դրամանոց օղու համար, չնայած որ ամուսինը կարծես համակերպվել էր վճարելու մտքի հետ։ Հետո սիթիականներն ինձ սկսեցին բացատրել, որ սա Հայաստանն է..., ստեղ օրենք- մորենք չկա... Դրանից ավելի մեծ
դարձավ մեր երկրի պատիվն ու էդ մարդկանց անօրենությունից պաշտպանելու ցանկությունս։ Հետո հերթով սիթիականներն ինձ հորջորջում էին չխառնվել, փորձում էին համոզել իբր իրենք ճիշտ են։ Երբ արդեն սկսեցի զանգեր անել ու նաև ասել , որ անցուղիները նեղ են՝ պահանջված լայնությունը պահպանված չէ իսկ իրենք դրա համար շուտով պատասխան պիտի տան... խելքացան ու թույլ տվեցին, որ էդ մարդիկ կոտրված օղու համար չվճարեն։