1997 թվականին ԱՄՆ վճռաբեկ դատարանում մի հետաքրքիր գործ էր քննվում՝ Rice vs Paladin Enterprises: Ուրեմն, դատարանը որոշել էր պատասխանատվության կանչել այն հրատարակչությանը, որը հրապարակել էր «Քիլլերի Ձեռնարկ» գիրքը, որովհետև դատարանը համարել էր, որ, 3 մարդ սպանած անձին, ինչ-որ չափով օգնել էր այդ գիրքը: Մի քանի հետաքրքիր գործ է եղել «incitement to violence», այսինքն, բռնության դրդման շրջանակներում, որտեղ դատավորները նշել են, որ պետք է դրդման կոչը ուղղված լինի ինչ-որ մարդկանց խմբի, որպեսզի համարվի ապօրինություն:
Մեկ այլ շատ հետաքրքիր դեպք էլ ԱՄՆ բարձրագույն դատական ատյանում էր քննվել 2000 թվին, երբ դատավորները որոշեցին, որ պետք է արգելել Ֆլորդիա նահանգի նախագահական ընտրությունների քվեաթերթիկները, ինչը և հաղթանակ պարգևեց մինչ այդ պահը պարտվող Բուշին, ով ի դեպ նախկին նախագահի որդին էր: Նշեմ նաև, որ ԱՄՆ-ում նախագահին ընտրում են ընտրիչները, ոչ թե ժողովուրդը: Թե ինչու է անհրաժեշտ այդ՝ ժողովրդի մասնակցությամբ բացարձակ բուտաֆորիան, մինչ օրս դժվարանում եմ հասկանալ:
Հիմա մոտս հարց ա առաջանում. տենաս ԱՄՆ-ն ի՞նչ կաներ, եթե մարդկանց մի խումբ ասեր, որ ընտրությունները իմաստ չունեն և, որ պետք է զենքով հարցը լուծել, ու կոչ անեին բնակչությանը համապատասխան քայլեր ձեռնարկել, ԱՄՆ կառավարությունն ի՞նչ կաներ: Պատկերացրեք այդ խումբը դիմեր զենքի ու բռնությանը, մինչդեռ ԱՄն կառավարությունից ֆինանսավորվող անձինք կարդարացնեին ահաբեկիչներին: Տենաս էդ դեպքում ԱՄՆ կառավարությունն ի՞նչ կաներ, հաշվի առնելով, որ 1997 թ.-ի մի գրքի հրատարակչության են պատժել: Բոցն էն ա, որ ՀՀ ընտրությունները, իրենց բոլոր խնդիրներով հանդերձ, շատ ավելի իմաստալից են, քան ամերիկականները...
Պետք չէ զարմանալ այն փաստից, որ սաղ աշխարհը ձեզ համարում է ահաբեկչության հիմնական հովանավոր, ոչ թե ասենք Իրանին, կամ Սաուդիտներին: Եթե դուք փող եք տալիս մի մարդուն, որ նա օֆիս վարձի ու անպիտան գործունեություն ցույց տա, մինչդեռ նա, ցույց տալով հանդերձ, նաև աջակցում է ահաբեկիչներին, ոչ ոք ձեր հիմար կռուտիտներին չի հավատալու, առ այն, որ «դե մենք հո չգիտեինք»: Լավ մի տարի առաջ չգիտեիք, հիմա հո գիտեք... թե պիտի մի հատ Այաթոլա էլ ստեղ հայտնվի, մի 400 օր էլ ստեղի ձեր դեսպանատան աշխատակիցներին պատանդ պահի ու հայտարարի, որ Իսրայելը գոյության իրավունք չունի, որ խելքներդ տեղը գա: Ֆրանսիայում տեռորը կարար բերեր Դանտոն ու Ռոբեսպյեր... ստեղ կարա կամ ռուս գեներալ նահանգապետ բերի, կամ Այաթոլա:
Մոզամբիկում կարող ա իշխանությունը տեղյակ չլինի իր ստորին հատվածների գործերից, դրա համար էլ Մոզամբիկ ա: Չկա աշխարհում մի վայր, որտեղ ԱՄՆ-ն հստակ չիմանա, թե ով, ինչ, երբ... առավել ևս, եթե հենց ԱՄՆ-ն էլ վճարում է այդ ամենի համար: