Ադրբեջանի Զինված ուժերի մասին օրենքի փոփոխությունը բխում է 2016թ. ընդունված սահմանադրական փոփոխություններից:


Սահմանադրության փոփոխությամբ ավելի ընդլայնվեց «զինված ուժեր» հասկացությունը. եթե մինչ այդ, զինված ուժեր ասելով, հասկացվում էր միայն բանակը, այժմ զինված ուժերի մեջ ներառվում է ե՛ւ ներքին զորքերը, ե՛ւ սահմանպահ զորքերը, ե՛ւ պաշտպանության նախարարությունը:


Օրենքի փոփոխությամբ նշվում է, որ զինված ուժերը կարող է ներգրավվել հասարակական եւ սահմանադրական կարգի պահպանմանը: Այսինքն, այստեղ ամենակարեւորը այն է, որ ներքին ընդվզումները ճնշելու համար բանակի ներգավվումը լեգիտիմացվում է: Սրանից բխում է, որ իշխանությունն անհրաժեշտության դեպքում կարող է բանակը դուրս բերել ընդդիմադիր զանգվածի դեմ, հանուն իշխանության պահպանման:

Կից նյութն՝ այստեղ