Գիտեմ,աբսուրդ է հնչում,բայց կլինի այդպես և դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝

 

ա. պետությունները սկսել են տեղաշարժվել և հասկանաում են իրականության օբյեկտիվ փոփոխությունը: Մասնավորապես՝ Դուբայը 2020-ին դառնում է բլոկչեյնի վրա հիմնված առաջին պետությունը, Ռուսաստանը սկսում է իր կրիպտովալյուտայի ստեղծումը արդեն,մայներները հրավիրված են Մոսկվա, Իսրայելը 1:1 հարաբերակցությամբ ստեղծում է իր իր ներկա դրամի կրիպտո տարբերակը, իսկ Բելառուսը դառնում է կատարյալ դրախտ կրիպտոբիզնեսով զբաղվողների համար.բոլորը հինգ տարով ազատվում են ամեն տեսակ հարկերից,Լուկաշենկոն արդեն տվել է կարգադրություն

 

բ. բիթքոյնի գները շարունակելու են աճել,քանզի նոր ստեղծվող թոքենները ձեռք են բերվում մեծամասամբ բիթքոյնով և էթերիումով

 

գ. բաձր պրոֆայլի կազմակերպություններ սկսել են ընդունել բիթքոյն՝որպես վճարման միջոց: Օրինակներ՝ Վիրջին Գալակտիքս, Էքսպեդիա, Մայքրոսոֆթ, Տեսլա և շարքը կարելի է շարունակել երկու հազար և ավել

 

դ. բիթքոյնը մտցրեցին մեյն սթիրթ՝կոտրելու ողնաշարը,բայց ստացվեց հակառակը և գները քսան տոկոս ևս բարձրացան,ապա բիթքոյնը ստացավ հաջորդ հարվածը,երբ գործի անցավ Ուոլ Սթրիթը.թվում էր,թե հաջողություն ունեն,իսկ բիթքոյնից հասկացողները պարզապես հրճվում էին,երբ բիթքոյնից չհասկացողները էժան գներով ազատվում էին բիթքոյնից.սա ընդամենը տևեց հինգ օր,որից հետո բիթքոյնը կորեկցիայի ենթարկվեց 14.000 դոլարի վրա,որը 3.000 դոլար ավել է,քան նախորդ գինը

 

ե. տեխնիկապես ինֆորմացիոն վակումը այլևս ոչնչացված է,իսկ բիթքոյնի վրա գրոհողները կեղծ ինֆորմացիա տարածելու շատ շանսեր չունեն,քանզի կիրառել են իրենց արսենալի մեծ մասը,բայց անարդյունք.մասնավորապես.բիթքոյնը համեմատում էին բազմաթիվ բաբլների հետ,բայց մոռանում հիշատակել,որ բաբլները պետությունների կողմից են ստեղծվել՝ ինչպես դատ քոմ և բնակարանային բաբլները

 

զ. աշխարհում գոյություն ունի երկու տեսակ կրիպտովալյուտա՝ բիթքոյնը և ալտքոյները: Ալտքոյն են համարվում բոլոր այն քոյները,որոնք բիթքոյն չեն,այդ թվում էթերիումը: 


Շատ է խոսվում այն մասին,որ բիթքոյնի 40 տոկոսը գտնվում է հազար հոգու ձեռքում և նրան ցանկացած պահի կարող են բիթքոյնը հողին հավասարացնել: Առաջին հայացքից թվում է,թե բավականին խելամիտ վերլուծություն է,բայց իրականում դատարկամտություն է: Ինչու,քանզի նոր եկող քոյները ձեռք են բերվում բիթքոյնով,իսկ այդ քոյներից շատերը տարեկան տաս հազար տոկոս աճում են,այսինքն բիթքոյնի տերերը հարյուր անգամ ավելի շատ եկամուտ կարող են ունենալ ալտերնատիվ կոպեկներով,քան բիթքոյնը պարզապես վաճառելով: Սրանից բացի,մարդիկ ում ուղեղը ֆիքսված է դոլարի վրա,գաղափար չունեն բիթքոյնի և բլոկչեյնի մասին,չեն հասկանում, թե ինչ է ֆիատ փողը և չեն հասկանում բիթքոյնի սկսած պատերազմը:

 

է. շուտով կլինի պլատֆորմ,որտեղ բիթքոյնի տերերը կկարողանան իրենց բիթքոյները հանձնել և բիթքոյնի վրա ֆիքսված տոկոս աշխատել,կարող են բիթքոյնը գրավ դնել և դրա դիմաց վարկ ստանալ և միշտ պահել իրենց բիթքոյնը,ոչ թե վաճառել

 

ը.առաջ են գալիս հազարավոր նոր քոյներ,որոնք էապես փոխելու են այն կյանքը,որը այսօր կա, և այսօր միլիոնավոր դոլարներ են ներդրվում բիթքոյնի տեսքով...

 

թ. շատ է խոսվում այն մասին,որ բիթքոյնը կորցրել է արդյունավետությունը և հիմնավորում է բերվում գործարքների բարձր գները և դանդաղությունը: Այս հարցը առաջիկայում ևս կլուծվի,քանզի արդեն գործարկվում է լայթնինգ նեյթվորքը

 

եթե ցանկանում եք ներդնել բիթքոյնի մեջ,նախ հասկացեք՝ դա ինչ է,բիթքոյնի իմաստը բիթքոյնով փող աշխատելը չէ,ինքը հազար անգամ ավելի խորն է, քան իր դիմաց պատկերվող թվաբանությունը...

 

եթե ձեզ թվում է՝ մեկ օրում կկարողանաք հասկանալ բլոկչեյնը և բիթքոյնը,ավելի լավ է հեռու մնացեք այդ ամենից.այդ ինֆորմացիան մարսելու համար ամիսներ են հարկավոր՝ չհաշված տեխնիկական կողմը:

 

եթե ներ եք դնելու,ապա պատրաստ եղեք նաև կորցնելու

մի խոսքով

բիթքոյնն այստեղ է և այն մնալու է այստեղ՝անկախ նրանից՝ ում է դուր գալիս,իսկ ում՝ ոչ