Ձմռանը մարդիկ հաճախ են հիվանդանում և հատկապես տուժում է շնչառական համակարգը: Սակայն կա մի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի մեղմացնել հազը և շուտ ապաքինվել:
Մշտական հազի դեպքում մարդը չի կարողանում աշխատել, նրա մոտ անընդհատ նկատվում են գլխացավեր, ցավեր կրծքավանդակի հատվածում և քնի խանգարումներ:
Հազի ժամանակ բժիշկը սովորաբար օշարակներ է նշանակում, քանի որ դրանք լավագույն բուժումն են այդ դեպքում: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այդ լուծույթները նաև վնաս են հասցնում և կարող են երկարատև բարդություններ առաջացնել:
Հիվանդանալու դեպքում, իհարկե, հարկավոր է դիմել բժշկի և հանձնել անհրաժեշտ բոլոր անալիզները, սակայն պետք չէ անտեսել նաև բնական միջոցները, որոնք երբեմն ավելի արդյունավետ են լինում քան քիմիական դեղորայքը:
Ձեզ ենք ներկայացնում մի արդյունավետ բնական միջոց, որի բաղադրության մեջ մտնող բոլոր բաղադրիչներն անչափ օգտակար են ու արդյունավետ:
Բաղադրությունը.
1 ճ.գ. կոճապղպեղ (թարմ կամ փոշի),
չմշակված մեղր,
ձիթայուղ,
ալյուր,
մառլյա, անձեռոցիկ, սպեղանի (пластырь):
Օգտագործման եղանակը.
Խառնել ալյուրն ու մեղրը, այնուհետև ավելացնել կոճապղպեղը և լավ խառնել: Ստացված զանգվածից մի փոքր դնել անձեռոցիկի վրա, փաթաթել մառլյայով, ամրացնել սպեղանիով և օգտագործել որպես կոմպրես: Կոմպրեսը հարկավոր է թողնել 3 ժամ: