Չնայած Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների ընդլայնման շարունակական քայլերին, այսուհանդերձ, պետք է փաստել, որ խիստ պահպանողական սաուդյան հասարակությունը դեռևս բավական դժվարությամբ է ընկալում այդ փոփոխությունները: Նշվածի վերաբերյալ ամենավերջին օրինակը՝ օրերս Մարոկոյում տեղի ունեցած «Միս Արաբական աշխարհ» գեղեցկության մրցույթին մասնակցությունից զրկվել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Մալաք Յուսեֆը: Պատճառը՝ սոցիալական ցանցերում սաուդցի գեղեցկուհու դեմ պահպանողական համերկրացիների կողմից իրականացված արշավն էր, որի համաձայն՝ գեղեցկուհու վարքը չի համապատասխանում շարիաթի նորմերին:
Սաուդցի գեղեցկուհու վերաբերյալ տեսանյութը շատ կարճ ժամանակահատվածում դիտվել է ավելի քան 250 հազար անգամ՝ դառնալով ցանցային հարձակման թիրախ, ինչի պատճառով Յուսեֆը ստիպված է եղել հանել իր թեկնածությունը միջոցառման մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ:
Ի դեպ, հարկ է նշել, որ նշվածը այս մրցույթին Սաուդյան Արաբիայի մասնակցի երկրորդ փորձն էր, առաջինը բարեհաջող կերպով իրականացվել էր դեռևս 2009 թ., իսկ Սաուդյան Արաբիայում նման մրցույթների անցկացումն ընդհանրապես արգելված է: