Վարազաթումբ դիրքը, որը նաև հայտնի է Լելե Թեփե անունով , ապրիլին մեր կորցրած դիրքն էր, այդ դիրքում էին կռվել ու զոհվել մի շարք հերոսներ, չեմ ուզում նրանցից ոչ մեկի անունը առանձնացնեմ, որպեսզի ոչ մեկին չմոռանամ:
Ես վատահ եմ, որ նշված դիրքը հետ ենք վերցնելու, դա զգում է նաև թշնամին ու երևի հենց դա է պատճառը , որ փորձում է տեղեկատվական դաշտում պանիկա ստեղծել:
Լելե Թեփե դիրքի մասին հոդվածի վերնագիրը գրված է՝ «Հայերը մտադիր են հետ վերցնել ապրիլին կորցրած այն դիրքը, որի համար 400 զինվոր է զոհվել»: Առաջին հայացքից թվում է , թե հայկական կողմից այդ դիրքում ապրիլին 400 զինծառայող է զոհվել, սակայն միայն նյութի վերջում է նշվում, որ խոսքը Արցախյան ազատագրման մարտի մասին է: