Իսկզբանե ակնհայտ էր, որ ՄԱԿ-ում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իրավական ձևակերպումներում Վաշինգտոնն ունենալու էր լիակատար ֆիասկո, քանի որ միջազգային հանրությունն արդեն արտահայտել էր իր դիրքորոշումը Թրամփի հայտարարության վերաբերյալ։ Այստեղ էականն այն չէ, թե ինչ բանաձև ընդունվեց ՄԱԿ-ում, այլ այն, թե բանաձևի ընդունմանը հաջորդող զարգացումներում ի՞նչ մոտեցում կորդեգրի պաշտոնական Վաշինգտոնը։

 

Հաշվի առնելով այն, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի «պարտությունը» խոշոր հաշվով բացասաբար կանդրադառնա երկրի միջազգային հեղինակության վրա, Թրամփը թերևս կփորձի տարածաշրջանային այս կամ այն հիմնահարցի ակտուալացմամբ շեղել միջազգային հանրության ուշադրությունը այլ խնդիրների ուղղությամբ՝ չբացառելով նոր կամ հին ապակայունացման օջախների ստեղծում ու «թարմացում»։

 

Կարող ենք ակնկալել, որ նախագահ Թրամփի վարքագծում, հայտարարություններում կամ որոշումներում է՛լ ավելի կընդգծվի իռացիոնալիզմը։