Կուրսի՞ եք, որ թուրքական է այս անհայտ հեղինակի ծրագիրը, որը քիչ է ոգևորված թողում եք ձեր հեռախոսի կոնտակտները հավաքի, տանի իր սերվերում պահի, դեռ մի բան էլ տարածում ու գովազդում եք։
(Ընդ որում տարածում եք անձնական տվյալների պաշտպանության գործակալության պաշտոնական զգուշացումից հետո էլ)։
Այսինքն թուրքական ինչ-որ անհայտ ընկերությանը կամ գուցե հենց միանգամից հատուկ ծառայություններին տալիս եք ձեր հեռախոսներում գրանցած բոլոր զինվորականների համարները, անունները, գուցե նաև այլ մանրամասներ։ Կարևոր չէ, որ «ընդամենը 5 րոպեով եմ դրել, հետո հանել եմ», այն մի վայրկյանում տանում է ձեր կոնտակտները ու հետո նույնիսկ եթե ձեր համարը ջնջեք համակարգից (ու դեռ հարց է՝ իսկապես ջնջո՞ւմ է, թե ոչ), ձեր հեռախոսում գրանցված մնացած բոլոր մարդկանց կոնտակտները միևնույն է մնում են այդ ընկերության մոտ։