Այսօր հրապարակվել է տուրիստական այցելության լավագույն 20 երկրների ցանկ։ Վրաստանը 9-րդն է, ավելի առաջ քան Լյուքսեմբուրգը, Կիպրոսը կամ Մակաուն։ Respect և բարի նախանձ։ 6 մլն տուրիստ ունեն։ ԱԺ-ում պատգամավորներից մեկը փորձում էր մոլորեցնել մյուսներին՝ տեսեք վրացիք ուրիշ ձև են հաշվում, մենք ուրիշ։ Օրերս սա վարպետացել էր նաև կարտոֆիլային տերմինաբանության մեջ։


Ինչևէ, այո, ուրիշ ձև են հաշվում։ Ներս ու դուրս անող ցանկացած մարդու տուրիստ են համարում, դրա փոխարեն ներքին տուրիզմը հաշվի չեն առնում։ եթե այս պլյուս մինուսՆ անենք միևնույնն է տարբերություն էլ ավելի մեծ է Հայաստանի համեմատ, ուր գրանցվել է 1.6 մլն։ Ի դեպ, սա էլ վատ թիվ չէ։ Աճել է։ Բայց խնդիրը թիվը, կամ երկրի գեղեցկությունը չէ։


Ըստ իս Հայաստանն ավելի գեղեցիկ է։ Խնդիրն այն է, որ Վրաստանում ամեն ինչ միջին հաշվով 30%-ով էժան է։ Որովհետև, (1) ծառայությունների ոլորտը ապակենտրոնացված է և (2) լարին մի փոքր թերարժևորված է։ Այս սխալն է, որ Հայաստանում պետք է ուղղել։ Դրանից հետո պետք է ուրախանալ վրացիների հաջողության վրա։ Վրաստան եկած ցանկացած օտարի համար առնվազն հետաքրքիր կլինի գոնե մեկ օրով Հայաստան էլ գալ։



Հրանտ Բագրատյան