Թուրքիայի նախագահը շարունակում է հանդես գալ հակաամերիկյան և հակաիսրայելական հայտարարութուններով: Այսօր, դեկտմերի 11-ին, Անկարայում Մարդու իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառմանը Էրդողանն ասել է.

 


«ԱՄՆ-ն դարձել արյունահեղության գործընկեր, նա (Թրամփը) ցանկանում է , որ մահմեդական աշխարհին կտրի Երուսաղեմից»: Այնուհետև Էրդողանը դիմել է աշխարհին, ասելով. «Նրանք, ովքեր չեն կողմնորոշվում թե ովքեր են զոհերն և զոհողներն այս հարցում, ապա իրավունք չունեն խոսել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության կամ մարդու իրավունքների մասին: Մենք հետևելու ենք Պաղեստինի և Երուսաղեմի մասին հայտարարություններին, որից հետո համապատասխան գնահատական կտանք բոլոր երկրներին»:


Այսպիսով Էրդողանը սպասում է գոնե իրեն գործընկեր պետություններից կոնկրետ հայտարարություններ և կողմնորոշում: