Եթե առավոտյան ձեր ավանդական ըմպելիքը սուրճն է, առաջարկում ենք այն փոխել ավելի առողջարար ըմպելիքով: Կիտրոնի և մեղրի համադրությամբ թուրմը շատ ավելի օգտակար կանդրադառնա ձեր օրգանիզմի վրա:

 Բաղադրությունը.

Ընդհանուր առմամբ այն կարող եք խմել օրվա ցանկացած ժամի, բայց նախընտրելի է առավոտյան: Այն պատրաստոլու համար պետք է մեկ բաժակ տաք ջուր, կես կիտրոնի հյութ, մեկ գդալ մեղր:

Այն

  ..այրում է ճարպերը, օգնում նիհարելուն: Բաղադրիչ մասերը արագացնում են նյութաձոխանակությունը և նպաստում քաշի կորստին:

 ..լավացնում է մարսողությունը: Վնասակար մնացորդները ձեր մարսողական համակարգից մի քանի օրում լրիվ անհետանում են:

 ..ունի միզամուղ օրգանների աշխատանքի բարելավման հնարավորություն: Օգնում է օրգանիզմից արագ հեռացնել ջրի ավելցուկը:

 ..մաքրում է մաշկն ավելորդ գոյացություններից: 2-3 շաբաթում ձեր մաշկը շատ ավելի լավ տեսք կունենա, քանի որ կիտրոնիև մեղրի պարունակության մեջ կան հակաբակտերիալ մասնիկներ:

..կբարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը:

 ..կոկորդի բորբոքման դեպքում կհանդիսանա որպես բուժիչ միջոց:

..հազի և կրծքավանդակի շրջանում ծանրության դեպքում միանգամից դիմեք այս թուրմի օգնությանը:

..անց է կացնում վքնածությունը, աղեհամակարգի մաքրման խնդիրները:

..երիկամների քարերի առաջացման դեմ պայքարի լավ միջոց է:
..օգտակար է նաև լյարդի համար: