Եթե մարդն ունի մի քանի միլիոն դոլարի կարողություն, ապա մեծ հավանականություն կա, որ նա այդ փողերը դուրս կբերի երկրից, դրանով իսկ թուլացնելով տնտեսությունը, իսկ եթե մարդն ամեն ամիս ստանա 250-500հզ դրամ աշխատավարձ , ապա այդ գումարի 90% ը կծախսի երկրում՝ ծառայություններ, նորմալ սնունդ, մեքենա, հանգիստ և այլն, սրանով իսկ շրջանառությունը կավելանա ու բոլորը գոհ կլինեն։
Ասելիքս այն է, որ միջին և ցածր եկամուտներ ունեցողների աշխատավարձների բարձրացումը կտա տնտեսության աճի լուրջ, ես կասեի՝ վայրկյանական ազդակ, իսկ ոչինչ չի փոխվի եթե 1 մլն դոլար ունեցողը ևս մեկ միլիոն աշխատի։
Զոհրապ Եգանյան