Քիչ առաջ ռուսական ОРТ-ով Բաքվի մասին հաղորդում էր, որտեղ մի առանձնակի հիացմունքով գովազդում էին Բաքուն: Մի քանի օր առաջ էլ ռուսական РТР-ով նմանատիպ մի հաղորդում եղավ Երևանի մասին, որտեղ ոչ պակաս հիացմունքով գովազդեցին Երևանը:

 


Ինչպես տեսնում ենք, մեր լավ գործընկեր ռուսները, որոնց դուք սխալմամբ դաշնակից եք անվանում (իրենք ուղղակի լավ գործընկերներ են) իրականում շատ պրագմատիկ ու խելացի են. նրանք հավասարապես լավ հարաբերություններ են պահում երկու կողմի հետ էլ: Եվ ճիշտ են անում, ինչո՞ւ թշնամանան որևէ մեկի հետ, դա իրենց շահերից չի բխի:
Այ նույն մոտեցումը մեզ է պետք և լավ է, որ արդեն կա: Պետք է հավասարապես, կրկնում եմ' հավասարապես լավ լինել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի, թե՛ Արևելքի հետ, եթե հարկ լինի, ԱՄՆ-ի հետ էլ: Իսկ ինչո՞ւ պետք է որևէ մեկի հետ թշնամի լինենք: Որպես թշնամի մեզ Թուրքիան ու Ադրբեջանը լրիվ հերիք են:

 


Ուղղակի ամեն անգամ «մանթո» չմնալու ու մեզ խաբված չզգալու համար պետք է հաշտվենք այն իրականության հետ, որ մենք բարեկամներ չունենք։ Նրանք բոլորը մեր լավ գործընկերներն են, ոչ ավելին: Ու չակնկալենք գործընկերոջից բարեկամություն: