Միջազգային լրահոսի գլխագրերում այսօր Սահակաշվիլու հետ կապված ուկրաինական զարգացումներն են: Այդ մարդն իր հերթական ոչ ադեկվատ պահվածքով պատկերացում է տալիս ոչ միայն իր՝ որպես քաղաքական գործչի մասին, այլև՝ վրացական բարձրադիր ղեկավարության «պոտենցիալի» (երկրի առաջնորդն այդ երկրի դեմքն է ոչ միայն ղեկավարության օրոք), ուստի Վրաստանն ու վրաց ժողովուրդն այս ամենի կրողն է հավասարապես...
Հետաքրքիր պատկեր է ստացվում. տարածաշրջանում ունենք Թուրքիա՝ ներկայիս բռնապետ ղեկավարով, ունենք Ադրբեջան՝ միջազգային մակարդակով խոստումներ տվող և ի կատար չածող ղեկավարով, ունենք նախագահի վարկաբեկված ինստիտուտով Վրաստան և ունենք Հայաստան՝ միջազգային հանրության համար ընկալելի ու ճանաչելի արժեքներ ու մոտեցում որդեգրած քաղաքական կուրսով...
Հասկանալի է, չէ՞, ինչպես է ստացվում Իրան-ԵԱՏՄ-ԵՄ միաժամանակյա համագործակցության երեք բևեռները համատեղելը: