Մի սպասեք, մինչև դա ձեզ ասեն ուրիշները: Ամեն ինչ մեր ձեռքերում է, և այն, ինչ դուք ինքներդ ձեզ կասեք, երբեք չի արժեզրկի այս բառերը, այլ հակառակը՝ ինքնավստահություն կավելացնի ձեզ:
1. Կեցցե՛ս
Մենք պետք է գովենք մեզ այն բանի համար, որ ջանում ենք ստեղծել մեր ամեն օրը, այն բանի համար, թե ով ենք ջանում դառնալ: Նույնիսկ եթե մեզ մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում է, համենային դեպս, մենք փորձում ենք և պետք է երբեմն-երբեմն մեզ անուշադրություն էլ թույլ տանք:
2. Առանց խոչընդոտի ճանապարհ չի լինում, դա նորմալ է
Մենք բոլորս էլ բախվում ենք և միշտ էլ կբախվենք դժվարությունների, բայց հենց այդպես էլ մենք սովորում ենք, թե ինչպես գնալ և ինչ ճանապարհներ շրջանցել: Ոչինչ երբեք այնպես չի լինի, ինչպես մենք ենք ցանկանում, բայց դա չի նշանակում, որ մենք շարժվում ենք սխալ ուղղությամբ: Չնայած երբեմն պետք է շեղվել՝ լավագույն ճանապարհը գտնելու համար:
3. Կյանքը մրցավազք չէ
Մենք չենք կարող անընդհատ մրցակցել ինչ-որ մեկի հետ, կարծես թե դա մրցավազք լինի և կարծես մենք պետք է առաջինը հատենք եզրագիծը: Մենք ուղղակի պետք է վազենք այնքան արագ, որքան կարող ենք կամ այնքան դանդաղ որքան կարող ենք, եթե միայն շարունակում ենք նայել և գնալ առաջ: Մենք չպետք է մտածենք հաղթանակի մասին, որովհետև կյանքը պրոցես է:
4. Վախեցիր, բայց, միևնույն է, արա
Եթե մենք դադարեինք անել ամեն ինչ միայն այն պատճառով, որ վախենում ենք, մենք շատ քիչ բաների կհասնեինք կյանքում: Վախը մեր կյանքի մի մասն է և այն հաղթահարելու միակ միջոցն ուղղակի առաջ գնալ և անել այն, ինչ մեզ վախեցնում է, հատկապես եթե դա մոտեցնում է մեզ այն կյանքին, որի մասին երազում ենք:
5. Որոշ մարդկանց վիճակված չէ մնալ քո կյանքում
Մենք կհանդիպենք բազմաթիվ մարդկանց, որոնք չեն մնա մեր կյանքում, որքան էլ որ շատ ցանկանանք: Հասկանալու փոխարեն, թե ինչու նրանք չեն կարող մնալ, ընդունեք դա. այդպիսին է կյանքը: Միգուցե Տիեզերքը ցանկանում է փոխարինել այդ մարդկանց ավելի լավերով, իսկ միգուցե ձեզ հարկավոր է սովորել որոշ ժամանակով մնալ միայնակ:
Շարունակությունն՝ այստեղ։