Արևելյան մի այսպիսի ասացվածք կա՝ օրական մեկ արքայանարինջ, և բժիշկ պետք չի գա: Արքայանարինջը ոչ միայն համեղ է և սննդարար, այլև շատ օգտակար: Արքայանարինջն ամբողջ աշխարհում համարվում է դիետիկ սնունդ:
Զգուշացում. շաքարային դիաբետի ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել արքայանարինջ:
Արքայանարինջը կրկնակի ավելի շատ է պարունակաում սննդային թելիկներ, քան խնձորը և այնպիսի միկրոտարրրեր, ինչպիսիք են՝ կալիումը, կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, երկաթը:
Այն պարունակում է հակաօքսիդանտներ, ածխաջրատներ, օրգանական թթուներ, վիտամին A, C և P և այլն: Արքայանարնջի պարունակության մեջ մտնող պեկտինային նյութերն այն դարձնում են բուժիչ նշանակություն ունեցող պտուղ քրոնիկ ստամոքսաբորբերի, լեղապարկի բորբոքումների, դիսբակտերիոզի ժամանակ:
Ժողովրդական բժշկության մեջ արքայանարինջը կիրառվում է տարբեր առողջական խնդիրների դեպքում, ինչպիսին են հարբուխը, անգինան, փորլուծությունը, թոքաբորբը, հաստ աղիքի բորբոքումը, թարախային վերքերը, չիբանը, մատնաշունչը և այլն:
Անգինա, հարբուխ։ Քամել 1 արքայանարնջի հյութը, ավելացնել 1/4 բաժակ եռացրած, գոլացրած ջուր: Ստացված լուծույթով ողողել կոկորդը օրական 3-4 անգամ:
Փորլուծություն։ Այս դեպքում 6 հատ չհասունացած արքայանարինջը կտրտել շերտերով, վրան լցնել 1լ եռման ջուր, թողնել մնա 30 րոպե, քամել: Թուրմը խմել 2 ժամը մեկ, կես բաժակ:
Թոքաբորբ։ Վերցնել 2 ճ/գ արքայանարնջի բոված և աղացած կուտ, խառնել 3 հատ արքայանարնջի պտղամսի հետ: Օգտագործել 1 ճ/գ-ից, առավոտյան, սոված փորին, տաք կարմիր գինու հետ: Այս միջոցը ժողովրդական բժշկությունն առաջարկում է նաև հաստ աղիքի հետ խնդիրներ ունեցողներին:
Թարախային վերքերի, չիբանի և մատնաշունչի դեպքում արքայանարնջի պտղամիսը միջից հանել, կեղևը կապել հիվանդ մասին, իսկ վրայից փաթաթել վիրակապով: Փոխել օրական 2 անգամ:
Իմանալով արքայանարնջի օգտակար ու բուժիչ հատկությունների մասին՝ բաց մի թողեք զարմանահրաշ միրգը համտեսելու իսկական պահը: