Շաբաթ -կիրակի օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Արցախում։ Նախագահ Բակո Սահակյանի հետ նրանք խոսել են անվտանգության հարցերի վերաբերյալ ու կատարվող աշխատանքների մասին։ ՀԱՊԿ նիստից հետո այս յացը իհարկե որոշակի մտածելու առիթ է տալիս, սակայն ինչ-որ մասով նաև խորհրդանշական է։ Բավականին երկար ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական ռազմական գոտում անդոր է հարաբերական, սակայն նույնը չես ասի քաղաքական դաշտում հնչող հայտարարություններին։

 

ՀԱՊԿ նիստում անդամ պետությունների ղեկավարների պաշտոնական տեակետ հնչեց,որտեղ ԼՂհ կարգավորման լուծումը ամրագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ներքո։ Սա այն պարագայում,երբ այդ ռազմական միության անդամներից առնվազն երկուսը մեկ անգամ չէ,որ իրենց աջակցությունն էլ հայտնել Ադրբեջանին այդ հարցում։ Թվում է, Հայաստանի դիրքերը այս պարագայում,միջազգային ասպարեզում առավել քան ամուր են։ Սակայն ինչպես պատմական փորձն է ցույց տալիս, միջազգային կառույցները սահմանային լարվածությունների ժամանակ առարկայական բնույթ չեն կրում ու թե լինում էլ են, սովորաբար ուղղված են լինում երկու կողմերին և ոչ թե նրան՝ ով սանձազերծել է էսկալացիան։ այդպես եղավ նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։


Հետևաբար այս այց ավելի շատ հետևյալ միտքն ուներ։ Ամեն դեպքում,անկախ ազդարարված հայտարարություններից, պետք է զգոն լինել,որովհետև Ադրբեջանի հռետորաբանության մեջ որևէ բան չի փոխվել։ Նրանք շարունակում են խնդրի լուծումը տեսնել բացառապես իրենց պատկերացրած մոտիվներով,որի մեջ ռազմական լուծումը էական տեղ է զբաղեցնում։ Ալիևը շարունակում է պնդել որ վաղ թե ուշ Ադրբեջանը վերականգնելու է իր տարաքային ամբողջականությունը, հետևաբար չի բացառվում,որ որոշ ժամանակ հետո նորից ինչ-որ գործողություններ իրականացվեն։ Սա շատ լավ է հասկանում հայկական կողմը, և Սերժ Սարգսյանը՝ Արցախ կատարած քայլը հենց սա է նշանակում։